ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«Հետազոտական ինստիտուտները բուհերին միացնելու նախագիծը դեռ քննարկվում է, բայցարվում է մի քայլ, որը մերժվում է երկու կողմից: Ոնց որ ուզենաս ամուսնացնել տղայի ու աղջկա՝ չունենալով նրանց համաձայնությունը: Բոլորս՝ իշխանությունը, ինստիտուտներն ու բուհերը, մեկ նպատակ ունենք, ավելի լավացնել մեր վիճակը: Իշխանությունը փնտրում է ճանապարհներ, գտել է այս ճանապարհը, բայց բոլորս վստահ ենք, որ այս ճանապարհը չի բերելու հարցի լուծման, չի թեթևացնելու նրանց հոգսը, բայց վնասելու է արդեն գործող հետազոտական ինստիտուտի կամ որևէ բուհի»։