Պարտքերով այնքան են ծանրացրել պետական բյուջեն, որ եղած միջոցներն այլևս բավարար չեն դրանք մարելու համար։ Պարտքի որոշ ցուցանիշներն են արդեն վտանգավոր գոտում։ Ժամկետայնության «կարմիր լույսն» է սկսել վառվել։
Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը գնալով թափ է հավաքում։ Չնայած քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն, ի դեմս փաստացի «քաղաքապետ» Տիգրան Ավինյանի, այն շատ վաղուց էր սկսել՝ պետական ու վարչական ամբողջ ռեսուրսը ծառայեցնելով դրան։ Այսօր էլ շարունակում է նույնը անել։ Գտնվելով արձակուրդում՝ այս ու այն կողմ հանձնարարականներ է իջեցնում, համատարած խոստումներ է շռայլում։ Նախկին խոստումները մոռացել են, նորերից են […]