«Եթե համացանցում գրեք «Շուշիի գորգերի թանգարան», քանի լեզու գիտեք, բոլորով բերելու է, մինչև հիմա թուրքերը որևէ բան չեն կարողացել անել։ Այսինքն՝ այդ թանգարանը հայտնի է իր յուրահատուկ ավանդույթներով, և մենք ուզում ենք, որ այդ շարունակականությունը պահպանվի։ Մենք այդ ամենի վերաբերյալ ունենք գիտական գործեր, և միջազգային գիտական հանրության կողմից էլ այդ ամենն ընդունված է։
«Ես զոռով չեմ կարող սիրել տալ այս թանգարանը: Սա հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն է: Եթե ամեն ինչ անում են, որ թանգարանը չլինի, չեմ հակադրվելու: Թանգարանը ստեղծելիս ակնկալում էի, որ պետական է դառնալու, ժողովրդինն է լինելու: Այն ժամանակ որ չանեի, հիմա չէի կարողանա, որովհետև գորգը որ բնօրրանից կտրվում է, արդեն թանգարանային չէ»,- նշեց Վարդան Ասծատրյանը:
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը կարողացավ ադրբեջանական ոչնչացումից փրկել թանգարանի գորգերն ու խեցեգործական իրերը։ Այդ նմուշները տեղափոխվեցին Հայաստան, սակայն մինչ օրս դրանց պահպանման համար հիմնական որևէ տարածք չի տրամադրվում՝ գորգերը մի թանգարանից տեղափոխվում են մեկ այլ թանգարան, մի տարածքից՝ մեկ այլ տարածք։