Դեռ Երևանից ավտոերթ կազմակերպելու, մարդկանց բերման ենթարկելու ու դրա միջոցով Գյումրիի Վարդանանց հրապարակում «Վարչաբենդի» համերգին մարդաշատության տպավորություն ստեղծելու՝ Նիկոլ Փաշինյանի ջանքերը հօդս ցնդեցին այնպես, որ երեկոյան արդեն խայտառակ ձախողված փաշինյանական համերգի ձայնը երևի դեռ հնչում է Գյումրիի ավագանու ընտրություններում պարտված ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ականջներում, որոնց ուսերին էր դրված Վարդանանց հրապարակի լեցունությունն ապահովելու «սուրբ պարտականությունը»:
«Նիկոլ Փաշինյանը Գյումրիում պարտվել է՝ ընտրություններով, իշխանափոխությունից հետո էլ իշխանություն չեն կարողացել կազմել մեր քաղաքում։ Հիշում եք՝ 2020 թվականի աղետից հետո Սյունիքի համայնքապետերը պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, բայց կեսից չգիտեմ իրենց պոչերն ուր մտցրեցին ու լռեցին, դարձան իրենցից, բայց Գյումրիում այդպես չեղավ, այստեղ միասնական կանգնած են»,- հավելեց Գևորգ Ավագյանը։