Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հուշարձանների հիմնովին ոչնչացումը շարունակվում է։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելուց հետո, ադրբեջանական սոցհարթակներում օգտատերերն արդեն խոսում են Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը քանդելու մասին։
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում տեղի է ունեցել հերթական վանդալիզմի դեպքը։ Այս անգամ ադրբեջանական վանդալիզմի հետևանքով ոչնչացվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։ Ադրբեջանը մինչ այս հիմնովին ոչնչացրել է արդեն տարբեր եկեղեցիներ թե՛ Ստեփանակերտում, թե՛ շրջաններում։
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունում հուշարձանների, հատկապես՝ գերեզմանոցների ոչնչացումը կամ մասնակի ավերումը մեծ չափերի է հասնում։ 2020 թվականից սկսված այս գործընթացն Ադրբեջանն ամեն կերպ ձգտում է հասցնել ավարտին՝ վերացնելով հայկական հետքը։