«Ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք, որ Երևանի ընտրություններն իրենց բնույթով չեն կարող լինել զուտ համայնքային ընտրություններ, որովհետև Երևանը ՀՀ քաղաքական ուղեղն ու սիրտն է, քաղաքական թրենդներն այստեղ են ձևավորվում, և ես կարծում եմ՝ այստեղ հաջողության կարող են հասնել այն քաղաքական մասնակիցները, որոնք կներկայանան քաղաքական և քաղաքային ծրագրերի հիբրիդով»,- նշեց Վիգեն Հակոբյանը:
ԿԸՀ-ից անդրադառնալով այս արձանագրմանը՝ պարզաբանմամբ տեղեկացրել են, որ Վահագն Հովակիմյանի նվիրատուն վերջինիս հայրն է եղել՝ Միսակ Հովակիմյանը, իսկ գույքն էլ եղել է հայրական տունը:
2020 թվականը բավականին հաջողակ տարի է եղել Վահագն Հովակիմյանի համար, քանի որ ունեցել են առատաձեռն նվիրատու, որի մասին, ի դեպ, պաշտոնյան հայտարարագրում լռել է:
«Իշխանազավթում տեղական ընտրություններով 2018-2023 թվականներ» թեմայով հրավիրված ասուլիսում հանրային ու քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հետաքրքրական դրվագներ հանրայնացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վահագն Հովակիմյանի կենսագրությունից:
Նա անդրադարձավ նաև իր թիմակից Վահագն Հովակիմյանի ԿԸՀ նախագահի պաշտոնում նշանակվելուն.