ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր «Հայաստան» դաշինքի համագումարի ժամանակ հայտարարեց, որ աշխարհի շատ երկրներում է դեգերել, բայց, ի վերջո, վերադարձել է Հայաստան, քանի որ չի պատկերացրել, թե բացի Հայաստանից, ուրիշ որտեղ կարելի է ապագա կառուցել։
Այսօր ԱԺ-ում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած քաշքշուկից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ միջադեպից առաջ ընդդիմադիր պատգամավորները հայտարարել էին, որ ԱԺ մուտք են անում օրենքի նախագիծ՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ։