168.am-ի հետ զրույցում օկուպացված Արցախի փաստաբանների պալատի անդամ, Դավիթ Սարգսյանի շահերի պաշտպան Ռոման Երիցյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Դավիթ Սարգսյանի կալանքի որոշումը, խոսքը վերաբերում է 20 օրով կալանքին։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին։ Այս պահին փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ»։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում՝ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ, ընթանում է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին կալանքի միջնորդության քննությաննիստը։
168.am-ի հետ զրույցում Դավիթ Սարգսյանն ասաց, որ սենյակն էլ, ստեփանակերտցիների վերաբերյալ տվյալներն էլ արդեն փոխանցել է ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնին, սակայն հետագա ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի:
Հոկտեմբերի 19-ին տեղեկացվեց՝ Արցախի տեղեկատվական շտաբը փակվում է: Երևանի Խ. Աբովյան 9 հասցեում գործող Արցախի օպերատիվ շտաբը, որը բացվել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ արցախահայության խնդիրներով զբաղվելու նպատակով, դադարեցրել է աշխատանքները։
«Հստակ որևէ բան չեմ կարող ասել, որովհետև չգիտենք, թե վաղը-մյուս օրն ինչ է սպասվելու, եթե վերադարձ լինի Արցախ, չգիտեմ՝ ինչ պայմաններում է լինելու, վերադառնան ու ադրբեջանական անձնագրեր ստանա՞ն, թե՞ ինչպես, չեմ կարող ասել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել, թե իբր Ստեփանակերտի քաղաքապետը ընտանիքի հետ միասին լքել է Արցախը։
168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը անդրադառնալով շրջափակման պայմաններում Ստեփանակերտում տիրող իրավիճակին, ասաց, որ առաջացած խնդիրները կարողանում են լուծել։
168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն այս հարցերին ի պատասխան՝ նախ նշեց, որ խնդիրներ են առաջացրել՝ ինչպես հոսանքի, այնպես էլ՝ սննդի ու դեղորայքի մատակարարման հետ կապված։