Մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, երբ Ադրբեջանն Արցախի ու նրա խաղաղ բնակչության նկատմամբ վարում էր ցեղասպան քաղաքականություն, ստիպելով նրանց լքել իրենց բնօրրանը, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ պայթյուն՝ հերթական ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ մարդկանց կյանք, շատերը մինչև այսօր համարվում են անհետ կորած, շատերը դարձան հաշմանդամներ։ Ասկերանում Հայրիյանների ընտանիքում այս […]