168.am-ի հետ զրույցում «Սև հովազ» ռազմահայրենասիրական հ/կ ղեկավար Սերոբ Գասպարյանն ասաց, որ երկիրը փրկելու միակ տարբերակն ամենուր ճգնաժամեր ստեղծելն է՝ փողոցում, կառավարման համակարգում, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր բոլոր պատգամավորները ցրեն խմբակցությունները և ԱԺ-ում ստեղծեն սահմանադրական ճգնաժամ։
«Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի խոսքով՝ հայությունը չպետք է հիասթափվի ստեղծված իրավիճակից, քանի որ տեսնում է այն լույսը, որը ծագելու է Հայաստանի վրա։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։