Երկու տարի է՝ Արցախի Հանրապետությունն ամբողջովին գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց ամբողջովին բլոկադայի ենթարկված Արցախի վրա, որի հետևանքով Արցախն ամբողջովին օկուպացվեց, իսկ բնակիչները ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ բռնի տեղահանվեցին։
Վաղը կլրանա 2 տարին, ինչ Արցախն ամբողջովին Ադրբեջանի կողմից օկուպացված է, առանց հայերի։ 2 տարի առաջ սեպտեմբերի 19-ին, ժամը 13։05-ին Ադրբեջանը հարձակվեց իր կողմից բլոկադայի ենթարկված Արցախի ու նրա խաղաղ բնակիչների վրա։ Մեկ օր տևած պատերազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանին հաջողվեց ամբողջովին հայաթափել Արցախը, քանի որ արցախահայերին սպառնում էր ֆիզիկական բնաջնջմամբ։ Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Արցախի […]