Ծավ համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ Ճակատեն-Ծավ հատվածում երեկ կրակոցներ չեն եղել: Միաժամանակ նա նշեց՝ թեև կրակոցներ չկան, բայց ընդհանուր վիճակը կարելի է բնութագրել կայուն լարված, որովհետև չգիտեն, թե հետո ինչ կլինի:
Արդեն երեք օր է, լրատվադաշտում լուրեր են շրջանառվում, թե Բերձորն ու Աղավնոն թշնամուն հանձնելուց առաջ, Սյունիքի մարզում գյուղապետերից և զենք ունեցող այլ բնակիչներից հավաքել են դրանք՝ հնարավոր միջադեպերից խուսափելու համար։