«Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել»,- 2024թ. սեպտեմբերի 24-ին «Հրապարակի» հետ զրույցում ասել էր Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ ի պատասխան հարցի՝ «ստացե՞լ է արդյոք Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու հրավեր»:
«Նրանց համերգը կազմակերպել է վրացական ինչ-որ կազմակերպություն։ Խումբը սրբապիղծ է։ Նրանք հագնում են հոգևորականի հագուստ, անարգում քրիստոնեական խաչը՝ դրանով սքեյթբորդ քշում։ Իլյա Պրուսիկինի երգերում իշխում է հայհոյանքը, և չեմ պատկերացնում, թե մարդն ինչքան անթասիբ պետք է լինի, որ փող վճարի ու հայհոյանքներ լսի իր հասցեին։ Որ այսպես շարունակվի, էլ ազգ կմնա՞»։