«Հասարակական տրանսպորտն այլևս չի գործում, շրջաններից օրեցօր դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ կրճատվում է։ Այսինքն՝ օրեցօր վիճակը վատթարանում է»,- նշեց Սանթուր Սարգսյանը։
168.am-ի հետ զրույցում Հացիի համայնքապետ Սանթուր Սարգսյանն ասաց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների առումով ծայրահեղ վիճակում չեն, այդուամենայնիվ որոշակի խնդիրներ կան։
Ադրբեջանը վերջին շաբաթվա ընթացքում արդեն մի քանի անգամ սադրանքների է դիմում՝ Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի, դաշտում աշխատող բնակիչների ուղղությամբ կրակ արձակելով։ Հերթական սադրանքին ադրբեջանական զինված ուժերը դիմել են Մարտունու շրջանի Հացի գյուղի ուղղությամբ: «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել նույն գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանի ուղղությամբ։ Կրակել են գյուղին հարակից ադրբեջանական մարտական դիրքից: