Խաղաղապահ ուժերի հեռացումը նշանակում է նաև տեսանելի ապագայում Արցախ վերադառնալու հեռանկարի սառեցում 150.000 մեր հայրենակիցների համար։ Այս քայլը նաև լրջագույն վտանգ է առաջացնում հայկական հոգևոր մշակութային ժառանգության համար Արցախում՝ Դադիվանքից, Գանձասարից, Ամարասից սկսած։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմ չէ»,- այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս խաղաղապահ զորակազմին 2025թ. Արցախից դուրս բերելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարության վերաբերյալ «Ռիա Նովոստիի» հարցին:
Արդեն 6 օր է՝ Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ: Ադրբեջան պետության կողմից հովանավորվող Էկո-ահաբեկիչները Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակել են դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ Արցախում ստեղծելով հումանիտար աղետի վիճակ: Երկիր փաստացի չեն մտնում պարենային ու առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքներ, դեղորայք, վառելիք: Արցախն անցել է խնայողության խիստ ռեժիմի, հանրապետությունում, ինչպես այսօր ասաց պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արդեն նկատվում է կանխիկ դրամի պակաս: