«Գյուղերում դե ոչինչ, յոլա գնում ենք, սեզոնային մթերքը մշակում, ապրում ենք, քաղաքներում վիճակն իսկական աղետալի է։ Ընդհանուր առմամբ Արցախի վիճակը շատ վատ է, նույնիսկ մի լավ բան չկա, որ ասեմ՝ այս մեկը լավ է։ Մարդկանց վիճակը վատ է։ Կհավատա՞ք, 20 լիտր բենզինը 120 հազար դրամով է վաճառվում։ Նեղն ընկած մարդիկ, որ ստիպված են իրենց հիվանդին հասցնել հիվանդանոց կամ այլ վայր, այդքան գումար տալիս առնում են, պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ է։ Մեկ լիտր ձեթն արդեն 20 հազար դրամ է, չկա։ Մարդիկ այնպիսի վիճակում են, որ իրենց երեխային սոված չթողնելու համար վերջին բանը ծախում են, որ առնեն»,- նշեց Դավիթ Դավթյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ասաց՝ Բերձորի միջանցքը շարունակում է փակ մնալ։