Նախօրեին կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՀԷՑ-ի հետ կապված միջազգային արբիտրաժային դատարանի կայացրած որոշմանը։ Լրագրողի դիտարկմանը, որ, փաստորեն, որոշումը նաև ընդունել է Կառավարությունը, Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, թե ո՞վ է ասում, որ Կառավարությունը դատարանի որոշումն ընդունել է։
Ի տարբերություն ՀԷՑ-ի, ատոմակայանը, բարձրավոլտ ցանցերը՝ ԲՑ-երը, միշտ պետական են եղել, եղել են կառավարության կառավարման տակ, ու տեսնում ենք, թե մինչև հիմա ինչպես են կառավարել։