Նոյեմբերի 14-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել էր Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Դատաիրավական լրագրություն» դասընթացի ուսանողներին:
Երեկ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Աննա Հակոբյանը հերթական անգամ հավաքել էր կանանց, տարբեր կանանց՝ խարդախության համար նախկինում դատապարտված ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, պատերազմում նահատակված որդի ունեցող, պատգամավոր ու գործարար, գլխավոր դատախազ ու իր դստերը՝ Մարիամ Փաշինյանին, ով էլ, ի դեպ, հենց ներկայացրեց հաջորդիվ ելույթ ունեցող Աննա Վարդապետյանին: