168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն Ադրբեջանում իրականացվող կեղծ դատավարությունները, գերեվարված արցախահայերի անհիմն ազատազրկումն ու շինծու գործերով նրանց ազատազրկման դատապարտումը գնահատեց, որ այս ամենը կատարում է մի պետություն՝ ի դեմս Ադրբեջանի, որը միջազգային իրավական բոլոր զսպող գործիքներին հակադրվում է ամենակոշտ ձևով, առանց մեղադրյալներին լիարժեք փաստաբանական պաշտպանության հնարավորություն տալու:
Անհատական մակարդակում ցավ ապրելով, մենք հավաքականորեն՝ որպես հանրություն, մոռացել ենք նրանց, որովհետև հիշելը կարող է հոգեբանական դիսկոմֆորտ պատճառել առաջինների նահատակության, երկրորդների անձնազոհության շնորհիվ շարունակվող կյանքը վայելելիս։
Մեր տասնյակ, իսկ որոշ տվյալներով՝ ավելի քան հարյուր եղբայրները Բաքվի բանտերում շարունակում են խոշտանգվել ամենօրյա ռեժիմով։ Վերջին ամիսներին, չնայած հազարումի խոստումներին, նրանցից որևէ մեկը ոչ միայն չի հայրենադարձվել, այլև ևս երկու նոր գերի է հայտնվել Բաքվի բանտերում՝ Վագիֆ Խաչատրյանն ու Ռաշիդ Բեգլարյանը։
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական հյուրը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է: