Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայքի կողմից պատանիների համար կազմակերպվող առաջին դեմքից դիտում ապահովող (FPV) դրոնների անվճար դասընթացի շրջանակում անցկացվեց բաց դաս, որին ներկա էր նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ֆորումի ընթացքում գործում էր պատանիների կողմից ստեղծված և կառավարվող նախագծերի ցուցադրությունը, անցկացվեց պանելային քննարկում՝ «Երեխայի զարգացում և ապագա. ո՞րն է մեր դերը» թեմայով, կազմակերպվեցին մրցույթներ ու անակնկալներ։
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփեցին 2025 թվականի «Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագրի արդյունքները։ Իմփաքթ Հաբ Երևանում անցկացված միջոցառման ընթացքում ինը նորարարական ստարտափներ մասնագիտական ժյուրիին ներկայացրեցին մեկ տարվա ընթացքում մշակված իրենց նախագծերը, գրանցած առաջընթացը և կայուն զարգացմանն ուղղված լուծումները։
Ucom-ը Կոտայքի մարզի Զովունի գյուղում հաջողությամբ գործարկել է գերարագ ֆիքսված կապի ցանցը։ Այսուհետ, Զովունու բաժանորդները կարող են միանալ մարզերի համար նախատեսված ֆիքսված կապի բոլոր գործող սակագնային պլաններին՝ օգտվելով ֆիքսված ինտերնետից, շարժական կապից և հեռուստատեսությունից՝ բոլոր ծառայություններն ստանալով մեկ փաթեթով և ավելի մատչելի պայմաններով։
Ucom-ը՝ որպես ռազմավարական տեխնոլոգիական գործընկեր հանդես եկավ «Ինժեներական քաղաք»-ի բարձր տեխնոլոգիական աքսելերատորի տարածքում «ԱԲ ապոկալիպսիս» խորագրով անցկացված կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» (CTF) մրցույթում։
«Ucom-ում մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք ձևավորում են տեխնոլոգիական առաջատարների նոր սերունդ։ Բարձր տեխնոլոգիաներն այսօր մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից են։ Կարևոր է ստեղծել այն միջավայրը, որտեղ երիտասարդ ճարտարագետները ու հետազոտողները հնարավորություն կունենան մրցել միջազգային դաշտում, ընդլայնել իրենց գիտելիքներն ու հմտությունները և կիրառել դրանք Հայաստանում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները քննարկեցին բիզնեսի թվային փոխակերպման ընթացքը, անդրադարձան արհեստական բանականության կիրառման գործնական հարցերին՝ վերլուծելով ռիսկերն ու բացահայտելով հնարավորությունները, ինչպես նաև թվային ակտիվների և կիբեռանվտանգության արդիական խնդիրները։
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ ունեցավ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը․ զեղծարարությունների կանխարգելումից դեպի արդար լուծում» խորագրով 13-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսում։
Արհեստական բանականությունն այլևս միայն տեսություն չէ, այլ գործիք, որը ձևավորում է բիզնեսի, կրթության և ամենօրյա կյանքի նոր իրականությունը։
«Ucom-ում մենք հավատում ենք, որ նման նախաձեռնությունները ոչ միայն բարձրացնում են հանրային իրազեկվածությունը, այլև նպաստում են մեր երկրի ու մոլորակի բնական ժառանգության պահպանմանը։ Մենք ուրախ ենք լինել այս գործընթացի մի մասը և շարունակել մեր ներդրումը կանաչ ու կայուն ապագայի կառուցման գործում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։
«Այսօր առաջնորդներ պատրաստելը շատ կարևոր է։ Դասական հմտություններից բացի, լավ առաջնորդը մեր օրերում պիտի նաև արագ զարգացող տեխնոլոգիաները կառավարելու հմտություններ ունենա։ Ապագա առաջնորդը պիտի սովորի արագ հարմարվել փոփոխվող պայմաններին և ճիշտ օգտագործել թվային գործիքները՝ որակյալ աշխատանքի համար։ Մենք Ucom-ում համոզված ենք, որ այսպիսի ծրագրերի շնորհիվ ապագայում կունենանք շատ ավելի որակյալ մասնագետներ»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ն ուրախությամբ հայտարարում է նոր uCoin բոնուսային համակարգի մեկնարկի մասին բոլոր նրանց համար, ովքեր սմարթֆոններ են գնում Ucom-ի առցանց խանութից։ Այս նորարարական համակարգը հնարավորություն է տալիս կուտակել բոնուսային միավորներ և օգտագործել դրանք հետագայում՝ առցանց գնումները դարձնելով ավելի ձեռնտու և հարմար։
Ucom-ի աջակցությամբ՝ «Արմդրոն Համայնք»-ը հաջողությամբ ավարտել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման մեկամսյա անվճար կրթական ծրագիրը։ Դասընթացներին մասնակցել են 12-16 տարեկան պատանիներ, որոնք ընտրվել են ոլորտի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու, ինչպես նաև հարցազրույցների և թեստերի արդյունքում։
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան՝ ծանոթանալու հիմնադրամի անտառապահների աշխատանքին։
Ֆիքսված ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում Ucom-ը հայտարարում է Երևանի Սիլիկյան թաղամասում ընկերության գերարագ ֆիքսված ցանցի գործարկումը հաջողությամբ ավարտելու մասին։
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը հայտարարում է դպրոցականների և ուսանողների համար հատուկ առաջարկի մասին ։ «Շատ առավելություններ, մեկ սմարթֆոն» առաջարկի շնորհիվ օգոստոսի 11-ից սեպտեմբերի 30-ը Ucom սպասարկման և վաճառքի կենտրոններից, ինչպես նաև առցանց, հնարավոր կլինի լավագույն պայմաններով ձեռք բերել HONOR 400 Lite 5G նոր սերնդի սմարթֆոնը։
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հայտարարում են «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» նորարարական կրթական ծրագրի մեկնարկի մասին։ Այն միավորելու է թվային տեխնոլոգիաները և բնապահպանական կրթությունը՝ նպաստելով երիտասարդների կապի ամրապնդմանը քաղաքային կենսաբազմազանության հետ։
Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը հայտարարում է մեկամսյա անվճար կրթական ծրագրի անցկացման մասին։ Ծրագիրը նախատեսված է 12-15 տարեկան պատանիների համար։
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արտերկրում ռոումինգ ծառայություններից օգտվող Ucom-ի բաժանորդների թիվն աճել է 31%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ինտերնետի օգտագործման ծավալների աճը նույն ժամանակահատվածի համար 45% է:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի (CWR) Արարատի մարզի տեղամասում գտնվող ժամանակակից ջերմային տեսախցիկների համակարգն արդեն մասնագետներին տրամադրում է տարածքի պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ տվյալները։ Մշտադիտարկման համակարգի կատարյալ աշխատանքը ապահովում է Ucom-ի կողմից տրամադրվող բարձրակարգ ինտերնետ ծառայության օգնությամբ։
Երևանում 5G ցանցի գործարկումից հետո՝ ապահովելով Հայաստանում ամենալայն ծածկույթը, Ucom-ը ուրախ է նաև հայտարարել, որ դարձել է առաջին շարժական կապի օպերատորը Հայաստանում, որը մատուցում է 5G ռոումինգի ծառայություններ Հայաստան ժամանած օտարերկրյա այցելուների համար։
EdPad Arm ՏՏ ընկերության նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան №33 հիմնական դպրոցում կայացել է պաշտոնական միջոցառում՝ նվիրված դպրոցական ուսուցման համար նախատեսված ժամանակակից թվային լուծումների փորձարկման պիլոտային նախագծի հաջող ավարտին:
Ucom-ն իր բաժանորդների համար ավելի մատչելի է դարձնում ամառային արձակուրդների ընթացքում կապի մեջ մնալը՝ նոր «uTravel 3 ԳԲ» ռոումինգ փաթեթի շնորհիվ։
Ucom-ը և «Իմփաքթ Հաբ Երևանը» հպարտությամբ ներկայացնում են 2025 թվականի «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի ընտրված մասնակիցներին՝ տասը նորարարական թիմեր, որոնք մշակում են շրջանաձև տնտեսության սկզբունքներին համահունչ լուծումներ։
«Ես շատ ուրախ եմ Լոռիում Silicon Mountains-ի շրջանակում կիսվել իմ փորձով, նաև խոսել կիբերանվտանգության հարցերի շուրջ։ Հուսով եմ, մեր ելույթները կոգեշնչեն շատերին ու նոր օգտակար համագործակցությունների ու նախագծերի հիմք կդառնան», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին, որը միտված է Hero House-ի թվային ենթակառուցվածքների ամրապնդմանը՝ նպաստելով հիմնադիրների, ինժեներների և հետազոտողների համայնքի զարգացմանը։
Հաշվի առնելով առաջին փուլի ակնհայտ հաջողությունը՝ Impact Hub Yerevan-ը և Ucom-ը հպարտությամբ հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Այս նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի հաջորդ սերնդի ձեռնարկատերերին, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ՝ շրջակա միջավայրի կայունության համար:
Ucom-ը մասնակցեց Երևանում կայացած Career City Fest-ին՝ ներկայացնելով իր կորպորատիվ մշակույթը, արժեքները և կարիերայի հնարավորությունները երիտասարդ մասնագետների և աշխատանք փնտրողների համար:
Մայիսի 25-ին արդեն երրորդ անգամ Հայաստանում անցկացվելու է «Mini Whoop Drone Racing» ամենամյա FPV դրոնների մրցարշավը։ Մրցարշավն անցկացվում է «Արմդրոն համայնք»-ի նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ։