Բաժիններ՝

Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին

Ucom-ը և  Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին, որը միտված է Hero House-ի թվային ենթակառուցվածքների ամրապնդմանը՝ նպաստելով հիմնադիրների, ինժեներների և հետազոտողների համայնքի զարգացմանը։

Որպես Թվային գործընկեր՝ Ucom-ը Hero House-ին կապահովի կայուն ինտերնետ կապով և համապատասխան ծառայություններով՝ ապահովելով տարածքի արդյունավետ աշխատանքը և տեխնոլոգիական թիմերի հնարավոր զարգացումը։

Hero House-ը SmartGateVC-ի հայաստանյան գործունեության հիմնական կենտրոնն է, այդ թվում՝ Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի (ASA) ծրագրերի անցկացման վայրը։ Վերջին ութ տարիների ընթացքում տարածքը հյուրընկալել է ASA-ի 13 ծրագիր՝ աջակցելով ավելի քան 170 ստարտափների։ Այս թիմերը Hero House-ը օգտագործել են որպես հիմք՝ ընկերություններ ստեղծելու, գաղափարներ փորձարկելու և մենթորների ու ներդրողների հետ կապեր հաստատելու համար։

«Երբեմն մեծ գործեր անելու համար մեզ պետք է լինում ընդամենը մի փոքր օգնություն։ Դա գիտակցելով՝ Ucom-ը ձգտում է աջակցել Հայաստանում տեխնոլոգիական զարգացում ապահովող կազմակերպությունների աշխատանքին։ Միայն միահամուռ ուժերով մենք կարող ենք զգալի փոփոխություններ ապահովել մեր երկրում և նոր սերունդների համար ավելի լավ ապագա ապահովել», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Կարդացեք նաև

«Hero House-ը տարիներ շարունակ ծառայել է որպես գաղափարների ձևավորման, կապերի ստեղծման և նախաձեռնությունների հարթակ: Ucom-ի հետ համագործակցությունը ևս մեկ քայլ է, որը նպաստելու է նորարական միջավայրի անխոչընդոտ զարգացմանը», – ասել է SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը։

Սունդուկյան 60 հասցեում գործող Hero House-ը հասանելի է նաև անհատների և թիմերի համար, որոնք փնտրում են կենտրոնացված և համագործակցային աշխատանքային միջավայր։ Որպես համատեղ աշխատանքային տարածք ծառայելուց զատ՝ այն նաև մնում է համայնքային միջոցառումների և էկոհամակարգի նախաձեռնությունների կենտրոն։

«Յուքոմ» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս