«Կարող է՝ շատերը չխոսեն, շատերը չարտահայտվեն, շատերը պատերի տակ արտահայտվեն, բայց մարդիկ հիշում են, չէ՞, մենք ինչ ենք ունեցել, ինչպիսի բանակ ենք ունեցել, ինչպիսի հեղինակություններ են եղել, ինչպիսի հնարավորություններ են եղել, ի վերջո՝ զորահանդեսներ են եղել, ի վերջո՝ մարդիկ են ծառայել տարբեր զորատեսակներում, և այլն, և ասել՝ որևէ բան տեղի չի ունեցել, և հանկարծ մենք գնացել ենք, Հնդկաստանից գնումներ ենք արել, գիտեք, դա պարզապես անարգանք է մարդկանց նկատմամբ՝ այդ ափաշքյարա խաբելը, մոլորեցնելը, և, ի վերջո, բանակի մարտունակությունը, հնարավորություններն ու կարողությունները նաև երևում են կոնկրետ գործողությունների ժամանակ»։
Ադրբեջանը բանակցություններ է վարում թուրքական ASELSAN ընկերության հետ օդային հարձակման նախազգուշացման «Herikks» համակարգերի ձեռքբերման շուրջ:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին, թե Ռուսաստանի հետ քննարկվո՞ւմ են ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պայմանագրեր, ինչպես նշել էր ՀՀ-ում ՌԴ դեսպանը, պատասխանեց, որ շտապում է, քննարկման է և դրա վերաբերյալ տեղեկություններ չունի։