ՌԴ դեսպանի հայտարարությանը ծանոթ չեմ, չեմ կարող մեկնաբանել. Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին, թե Ռուսաստանի հետ քննարկվո՞ւմ են ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պայմանագրեր, ինչպես նշել էր ՀՀ-ում ՌԴ դեսպանը, պատասխանեց, որ շտապում է, քննարկման է և դրա վերաբերյալ տեղեկություններ չունի։
«Երեկ Վրաստանի ԱԺ նախագահի պաշտոնական այցն էր, ես այնտեղ էի, դեռ չեմ հասցրել ծանոթանալ նորություններին։ Նորություններին կծանոթանամ, եթե մեկնաբանելու բան լինի՝ կմեկնաբանեմ։
Ես ձեր ասած լուրերը չեմ կարդացել»,- նշեց Հակոբ Արշակյանը։
Թեմայի վերաբերյալ մյուս լրագրողների հարցին ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահն ասաց.
«Եթե մեկնաբանելու բան լինի, կգամ կմեկնաբանեմ»։
Հիշեցնենք, որ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են ժամանակին և որակով։
«Մոսկվան և Երևանը քննարկում են նոր պայմանավորվածությունների կնքումը․ Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրեր»,- ասել է դեսպանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում