Ադրբեջանում գերության մեջ են գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ թվով ներկայացուցիչներ, նախկին նախագահներ, պետնախարարներ։ Նրանք մարդիկ են, անուն-ազգանուններով, կենսագրությամբ, առողջական խնդիրներով, խեղված ճակատագրերով, իրենց սպասող ընտանիքներով։ Նրանց գերեվարման առաջին օրերին այդ լուրը փոթորկեց հասարակությանը, հուզումներ առաջացրեց, բայց ինչպես մյուս իրադարձությունների դեպքում, ժամանակի հետ մոռացության մատնվեց։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ասուլիսում ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունների մանրամասները: Ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը` ԵԽ պաշտոնական կայքէջից։
Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում արձանագրեց՝ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը քաղաքական շահարկումների առարկա է դարձել:
Ադրբեջանական տելեգրամ-ալիքները հայտնում են, որ Ադրբեջանը ևս 5 գերի կհանձնի հայկական կողմին:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու իշխանության նախաձեռնությանը և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը խելոք պետք է գնա խորհրդարան, Գեղամ Մանուկյանը հակադարձեց՝ երիտասարդ տարիքում պատգամավորներ դարձածները, եթե կարծում են, որ իրենք պատմության ուսուցիչ են կամ դասղեկ՝ սխալվում են, իրենց չկայացվածության հետևանքով է նման տպավորություն։