Իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը նախօրեին անդրադարձավ ՀՅԴ-ին կամ, ինչպես ինքն էր ասում՝ դաշնակցական մտածողությանը, և նշեց, որ ՀՅԴ-ն իր սեփական երևակայության մեջ պետությանը զուգահեռ վերպետական կառույց է. «Նրանք դա համարում են համազգային: Սրանից ՀՅԴ որոշ անդամների մոտ առաջանում է զգացողություն, թե իրենք հանուն մոգական ազգայինի կարող են շրջանցել Սահմանադրությունը և ինչ-որ բյուրոյում կամ խորհրդում առանց ժողովրդի քվեարկության՝ կայացնել որոշումներ աշխարհասփյուռ հայ ժողովրդի անունից»:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դաշնակցության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այս տարի ջահերով երթը տեղի կունենա Հանրապետության հրապարակից՝ ժամը 19։15-ին, նախորդ տարվա նման, այս տարի էլ տեղի փոփոխություն կա, քանի որ սովորաբար այն մեկնարկում էր Ազատության հրապարակից։