15 տարի առաջ Միխայիլ Սահակաշվիլիի Վրաստանն աշխարհաքաղաքականության հարցերով դիտորդների համար լայնորեն ընկալվում էր՝ իբրև դասագրքային օրինակ այն մասին, թե ինչ ու ինչպես պետք է անեն հետխորհրդային պետությունները։ Ի տարբերություն դրա, Վրաստանի հարավային հարևան Հայաստանը՝ աշխարհաքաղաքական «շախմատի վարպետ» Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, իրենից ներկայացնում էր լրիվ հակառակ պատկեր. փոքր հետխորհրդային պետությունը հաջողությամբ բալանսավորում էր հարաբերություններն Արևմուտքի ու Արևելքի արանքում։
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆՆ աշխարհաքաղաքական զարգացումների, Հարավային Կովկասում գերտերությունների, աշխարհաքաղաքական էլիտաների խաղերի, Հայաստանում ԱՄՆ, Եվրոպայի, Իսրայելի և առհասարակ՝ հավաքական Արևմուտքի հավակնությունների, Նիկոլ Փաշինյանի գործողությունների, ՀՀ իշխանություններին սատարող հասարակական-քաղաքական ֆունկցիոներների, Թուրքիայի, Ադրբեջանի նկրտումների, տարածաշրջանում Ռուսաստանի վարած քաղաքականության մասին զրուցել է Միչիգանի համալսարանի մագիստրատուրայի պատմաբան, Սանկտ Պետերբուրգի Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պատմության ամբիոնի հետդոկտորանտ ՊԻԵՏՐՈ ՇԱՔԱՐՅԱՆԻ (Pietro Shakarian) և ԱՄՆ-Ռուսաստան համաձայնության ամերիկյան կոմիտեի (ACURA) ավագ խորհրդական, The American Conservative-ի խմբագիր ու քաղաքական մեկնաբան, ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից ՋԵՅՄՍ ՔԱՐԴԵՆԻ հետ: