Շուրջ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 27-ին, 168.am-ն իր ընթերցողներին ու հպարտ ժողջանին տեղեկացրեց, որ Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության՝ նոյեմբերի 23-30-ն Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք մեկնելու համար միայն ինքնաթիռի տոմսեր ձեռք բերելու համար ծախսվել է 12 միլիոն 465.000 դրամ, որից 8-ը՝ էկոնոմ դասի, մեկը՝ բիզնես: Ինչպես կարելի է հասկանալ, բիզնես դասի տոմս ձեռք է բերվել թավշյա քաղաքապետ, կոռուպցիայի ու ցոփ ու շվայտ կյանքի հետ 0 առնչություն ունեցող Տիգրան Ավինյանի համար:
Սա կոռուպցիայի այն մեթոդն է, որով պետական գումարների ծախսն ու փոշիացումն ամենահեշտն է, չկան մրցույթներ, մրցութային թեկուզ ձևական ընթացակարգեր և ռիսկ, որ մրցույթին մասնակցող որևէ տնտեսվարող կարող է բողոքարկել ու բացահայտել՝ ինչպես է պետության կարիքների բավարարումը հանգեցնում որոշ պաշտոնյաների անձնական կարիքների բավարարմանը։
Հայաստանում վերջին չորսուկես տարիներին ժողովրդավարությունը ենթարկվել է հետևողական, մեթոդական դեգրադացիայի։ Հեղափոխական, այսինքն՝ գոնե մակերեսային ընկալմամբ՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հաշված տարիների ընթացքում դարձել է ավտորիտար ղեկավար՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Նախ, նա հատ-հատ իրականացրել է բոլոր այն քայլերը, որոնց համար տասնամյակներ շարունակ քննադատում էր նախկին իշխանություններին, և մեծ հաշվով դրա շնորհիվ էլ եկավ իշխանության։