Այո՛, դա ձախողված պրոյեկտ է. Փաշինյանը՝ լուծարված ԱՆԻՖԻ մասին
Դեկտեմբերի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը, ըստ պետգնումների armeps համակարգի, կնքել են պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագիր: Դրամաշնորհի գումարը պայմանագրով 1 միլիարդ 800 միլիոն դրամ է և նախատեսված է Հայաստանում և արտերկրում ներդրումային և պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով ծրագրերի աջակցման համար: