Հիշում եմ, որ նույն անձը, իր կատարյալ տգիտությունը մերկացնելով, նաև Հայաստանի զինանշանն էր քննադատում։ Ասում էր, օրինակ, թե առյուծ խի՞ է պատկերված, Հայաստանում առյուծ չկա։ Դնում եմ մի կողմ, որ Հայկական բարձրավանդակում առյուծներ ապրել են։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ նրա կաղ տրամաբանությամբ՝ անգլիացի դեպուտատներն առաջարկեն իրենց զինանշանից հեռացնել միաեղջյուրին (unicorn), կամ Ռուսաստանի, Սերբիայի, Ալբանիայի պատգամավորները՝ երկգլխանի արծիվներին։
«Հայաստանը հայտնվել է դիվանագիտական միայնության, դիվանագիտական լքվածության մեջ. և ԱՄՆ-ը, և ԵՄ-ն, և ՌԴ-ն, բացի հայտարարություններից, որևէ այլ գործուն քայլ չեն անում։ Այս իշխանությունը տապալել է Հայաստանի դիվանագիտությունը, որի հետ ոչ դաշնակիցը, ոչ գործընկերները չեն կարող շփվել սրտացավորեն։ Արցախից հետո հաջորդ թիրախը Սյունիքն է. չկա Սյունիք, չկա Հայաստան»։