ՔՊ-ական վարկանիշներին ծանոթ չեմ, հստակ չգիտեմ, թե ՔՊ-ում ո՞վ՝ ո՞րերորդ դեմքն է, ոտքն է կամ կույրաղիքը. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Տարոն Ներսիսյանը նրան հարցրել է.

«Երկրի երկրորդ դեմքը՝ Ալեն Սիմոնյանը, մի քանի ՔՊ-ականներով, Հայաստանի օրհներգում փոփոխություն են առաջարկում։ Ի՞նչ կարծիքի եք»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

 «Երկարատև կալանքի պատճառով տարբեր մարմնամասներին վերաբերող ՔՊ-ական վարկանիշներին ծանոթ չեմ։ Հստակ չգիտեմ, թե ՔՊ-ում ո՞վ՝ ո՞րերորդ դեմքն է, ոտքն է կամ կույրաղիքը։ Վերաբերմունքս էլ հստակ է. դրանց պետք է կիլոմետրերով հեռու պահել թե՛ պետությունից, թե՛ պետական խորհրդանիշներից։

Հիշում եմ, որ նույն անձը, իր կատարյալ տգիտությունը մերկացնելով, նաև Հայաստանի զինանշանն էր քննադատում։ Ասում էր, օրինակ, թե առյուծ խի՞ է պատկերված, Հայաստանում առյուծ չկա։  Դնում եմ մի կողմ, որ Հայկական բարձրավանդակում առյուծներ ապրել են։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ նրա կաղ տրամաբանությամբ՝ անգլիացի դեպուտատներն առաջարկեն իրենց զինանշանից հեռացնել միաեղջյուրին (unicorn), կամ Ռուսաստանի, Սերբիայի, Ալբանիայի պատգամավորները՝ երկգլխանի արծիվներին։

Վերադառնալով օրհներգի հետ կապված նրանց նոր ցնդաբանությանը՝ հեռո՛ւ պահեք նրանցից Ֆրանսիայի օրհներգի տեքստը՝ «Մարսելյեզան», որը սկզբից մինչև վերջ արյունահեղության, մահերի և այլ դաժան տեսարանների մասին է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս