Կեչառիս վանական համալիրում բարեկարգման աշխատանքների և դրանց շրջանակում իրականացվող պեղումների ընթացքում վաղ միջնադարյան եկեղեցի է հայտնաբերվել։ Մանրամասների մասին զրուցել ենք հնագետ Տիգրան Ալեքսանյանի հետ։
Կարծում եմ՝ խոշոր կալվածատիրոջ, ավատատիրոջ տնտեսական համալիր է, որտեղ պատրաստել են կերակուր, հաց են թխել հսկայական կալվածքի համար։ Սա մի ընտանիքի չի պատկանում։ Հավանաբար՝ 200-300 հոգու համար ուտելիք են պատրաստել։