Մեկ շաբաթից ավելի է՝ հանրությունը բոյկոտում է հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ. քաղաքացիները երթևեկելիս վճարում են ոչ թե 150, այլ 100 դրամ։
«Կառավարիչ, ղեկավար չունենք, ամբողջ խնդիրը սա է։ Տիգրան Ավինյանը տրանսպորտով երթևեկելով ու մարդկանց հետ խոսելով՝ նրանց չի կարող համոզել։ Ժողովրդի մեծ մասն այսօր չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Բայց Ավինյանի համար ավելի վատ վիճակ է լինելու, ինքը չի պատկերացնում դեռ։
«Իրավապահները որևէ բան չեն անում, որովհետև սրանք «պուպուշ» գող-ավազակներ են, սրանց չպետք է ձեռք տան։ Այս երկրում առհասարակ իրավական համակարգ չկա, քրեական գործեր են հարուցում ու տարիներով այդպես թողնում»,- շեշտեց նա։