Հավատացողի ճշմարիտ միավորությունը Քրիստոսի հետ վերջնականապես իրագործվում է Քրիստոսի կենդանարար մարմնի և արյան հաղորդությամբ: Այդ պանծալի միավորության իրական հնարավորություն տալու համար էր, որ Քրիստոս սահմանեց Եկեղեցու այդ ս. խորհուրդը: Ըստ որում, հաղորդությունն է այն ս. խորհուրդն, որով հացի ու գինու տեսակի տակ իսկ և իսկ հաղորդվում ենք Քրիստոսի մարմնին և արյան` հիշելով Քրիստոսի փրկագործությունն ու գոհանալով մեր փրկության ու նորա աննման շնորհաց համար: