Յուրաքանչյուր անձ իր բնավորության լավ և վատ կողմերը ձեռք է բերում աստիճանաբար և որ ուղղությունն ընտրում է, այդ ուղղությամբ էլ առաջադիմում է: Ինչպես որ մարդն աստիճանաբար է որևէ արհեստի կամ մասնագիտության տիրապետում, այնպես էլ աստիճանաբար է ձևավորվում նրա բնավորությունը: Եթե երկրաչափության, մաթեմատիկայի և այլ առարկաների ուսուցման մեջ պահանջվում է գիտելիքը գործնականորեն արտահայտել, նույնն է և […]
Ասել, որ ես Ս. Երրորդությունն ընդունում եմ, Աստվածաշունչը` կարդում, աղոթում և այլն, դեռ բավական չէ, իսկ ինչպե՞ս ենք փրկվելու, Քրիստոսին իբրև Փրկիչ ընդունելո՞վ, բնականբար` ոչ. դա շատ միամիտ է ասված:
Լույսի բացակայության կամ աղոտ լինելու պատճառով մարդն ընդհանրապես կամ էլ շատ աղոտ կերպով կարող է տեսնել այն, ինչ շրջապատում է իրեն: Լուսաբացին, երբ լույսը, գերազանցելով խավարին, փարատում է այն, լույսի ներքո ամեն ինչ դառնում է պարզ, հստակ և տեսանելի:
Մեր ժամանակակից սերունդը պահեցողություն ասելով, երբեմն, հասկանում է միայն կենդանական ծագումով ուտելիքներից հրաժարում: