Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Էրդողանի վերջին հայտարարությունները, կամ ի՞նչ կարող է ասել Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախատեսված, սակայն հետաձգված հանդիպման վերաբերյալ։
Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակվեց «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ և «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերնագրով հոդվածը, որտեղ իբրև ներկայացրել են Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած 5 պահանջները։ Մինչդեռ, 2022 թվականի մարտին մամուլում հրապարակված Ադրբեջանի հինգ պահանջները բոլորովին այլ բովանդակություն ունեին, մինչդեռ «Հայկական Ժամանակ»-ում հրապարակված պահանջները սրանք էին.
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թշնամի պետության զինյալների կողմից հայ գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյութին, ասել էր, որ իր համար «խաղաղության» օրակարգը շարունակում է ակտուալ մնալ։