Հինգ բալիստիկ հրթիռներ, որոնց արձակումներն օգոստոսի 4-ին իրականացրել է ՉԺՀ-ն, ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում:Այդ մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին:
Զորաշարժերը, որոնք դարձել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի պատասխանը, անցկացվում են կղզու շուրջ ջրատարածքի վեց շրջաններում ու կտեւեն մինչեւ օգոստոսի 7-ը: