Իլհամ Ալիևի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական համագործակցություն հաստատեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում այս մասին այսօր Պեկինում հայտարարեց Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը։