Ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Եվրամիության որևէ այլ երկրի զինվոր Հայաստան չի՛ գալու, քանի որ այդ երկրների համար Հայաստանը ռազմավարական մակարդակի կարևորություն չունի. այդ երկրները Հայաստանին օգնելու մասին կխոսեն, Հայաստանի հետ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ունի Ռուսաստանին՝ որպես դաշնակից, այդ դաշնակցին չեզոքացնելուց հետո նրանք կհեռանան Հայաստանից՝ տեղում թողնելով դատարկություն, որն անմիջապես կլցնի Թուրքիան՝ իր ռազմական ներկայությամբ։