Այս իշխանությունների հետհեղափոխական խրոնոլոգիան մեկնարկեց Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորմամբ՝ տարբեր հայտարարություններ, մերձիշխանական խմբակի կողմից դիվանատան տարածքը գրավել, Եկեղեցուն «հարկային» դաշտ բերելու փորձեր, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան կրթական ծրագրից հանելը, կաթողիկոսի մեքենան շրջափակել և այլն:
Փաստաբանների բողոքի ակցիան. մեկօրյա գործադուլ. ՈՒՂԻՂ
Անընդհատ խոսելով «ժողովրդի իշխանության» մասին և ինքը ներկայանալով իբրև «ժողովրդի իշխանության կրող», Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի ժողովրդավարությունը և ժողովրդի իշխանությունը: Որովհետև, եթե ժողովրդավարության արդյունքն ինքն է՝ վարչապետի պաշտոնում, և ամոթալի խեղկատակությունը՝ խորհրդարանում, ապա քաղաքացիների մոտ ողջամիտ կասկած կարող է առաջանալ ժողովրդավարության՝ որպես պետական ու հանրային կյանքի կազմակերպման ձևի նպատակահարմարության մասին: