«Ինքս հենց սկզբից ասել եմ, որ այն փոփոխությունները, որոնք անում են, չեն կարող ոստիկանությունում բերել բարեփոխումների։ Ես նման կարծիք էի կազմել 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն արդեն իշխանության էին ու փակեցին այն բոլոր գործերը, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ չէին փակվել. դրանք տարբեր գործեր էին, որոնք Սերժ Սարգսյանի օրոք, ճիշտ է՝ չունեին առաջընթաց, բայց չէին փակվել»։