«Թվում է, թե աբսուրդ, բայց գյուղերում հովիվների լրջագույն խնդիր կա, որովհետև երբ պարեկների աշխատավարձը բարձրացրին, բոլորը սկսեցին զբաղվել պարեկությամբ՝ թողնելով իրենց գործը, մասնագիտությունը, ու պատահական չէ, որ նույն Քննչական կոմիտեի նախագահն ԱԺ-ում հայտարարեց, որ պարեկային համակարգի ներդրումից հետո ոլորտում 60-70 տոկոսով աճել է հանցագործությունների թիվը»,- մանրամասնեց նա։
Իշխանափոխությունից ամիսներ հետո Նիկոլ Փաշինյանը որոշել էր, որ Ոստիկանության զորքերը հայ-ադրբեջանական սահմանին պետք է մարտական հերթապահություն իրականացնեն և փոխարինեն ժամկետային զինծառայողներին: Եվ արդեն 2018 թվականի օգոստոսին սահման էր մեկնել ոստիկանների առաջին խումբը:
Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը թեև տարբեր առիթներով հայտարարում է՝ չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանն ինչ-որ փուլում կդադարի Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնել, որ Ադրբեջանի օգտին զիջումների վերջը չի երևում և հայտնի չէ, թե որ կետում կանգ կառնեն, Կառավարության մակարդակով շարունակում են կայացնել որոշումներ, որոնք թուլացնում են Հայաստանի պաշտպանունակությունը։