Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են ազգային բարերար Սամվել Կարապետյանին ներկայացված շինծու մեղադրանքին և նրա նկատմամբ քաղաքական հաշվեհարդարին, ՀԷՑ-ը նրանից խլելու և պետականացնելու փորձերին, մասնավոր սեփականության սկզբունքի կոպիտ ոտնահարմանը, տնտեսակարգը խաթարելու՝ վարչախմբի պարագլխի համառ փորձերին, և այլն։
Քաղաքացիները տեսնում ու լսում են՝ ինչպես են արևմտյան ժողովրդավարության առաջամարտիկ երկրների պատվիրակություններն ու դեսպանները հանդիպում այն նույն իշխանության հետ, որի հրահանգով բերման են ենթակվում թռուցիկ փակցնող երիտասարդներն ու հրաժարական են տալիս ընտրված պաշտոնյաները, ու բռնաբարվում է ընտրական օրենսդրությունը։
Արցախի կորստին հանգեցրած նիկոլական արկածախնդիր դավաճանությունը սքողող «Հայաստանի դեմոկրատական առաջընթացի» մասին դատարկ ճոռոմաբանությունն ականջ էր ծակում, հատկապես ինձ մոտ, ով թե՛ 15 տարի աշխատել է Բրյուսելի հետ, թե՛ 15 ամիս շինծու մեղադրանքով և նույն Բրյուսելի գրեթե տոտալ լռությամբ անցկացրել է Բրյուսելին հեչ չնմանվող բանտում։