«Բոլոր տեղերը դիմել եմ, գնացել եմ քաղաքապետարան, կոմունալ տնտեսության վարչության պետին եմ կանչել՝ Կարոյանին։ Քաղաքապետարանն ամրոց է, այնտեղ դժվար է ինչ-որ մեկին տեսնել, մաքսիմում կարող ես մի բաժնի պետի տեսնել, այն էլ՝ չգիտեմ, թե ինչ պայքարով։ Ավինյանի մասին դեռ չեմ խոսում, այնտեղ թագավոր է, ոչ մտնել, ոչ մի բան»։
Արդեն մի քանի օր է՝ ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակում՝ ահազանգելով, որ շինարարական աղբը բեռնատարներով բերում-թափում են Արաբկիր վարչական շրջանում գտնվող ձորում, որտեղ տեղադրված են «Վեոլիա ջուր» ընկերության խողովակները։
Բոլոր կառուցապատողներին ներկայացվում են վայրերը, որոնք նախատեսված են շինարարական աղբը տեղափոխելու համար: Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ներկայացուցիչը:
«Վարչական շրջանների ղեկավարների հետ կազմակերպվել են շրջայցեր խրոնիկ վայրեր. առաջին միջոցառումն իրականացվել է՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից արգելափակվել են որոշ մուտքեր, որ այնտեղ այլևս որևէ մեքենա չներթափանցի: Նույն աշխատանքը կատարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, երկկողմանի փակվել է ստորին Հրազդանի ջրանցքի ամբողջ երկայնքը՝ Դալմայի այգիների կողմից և Իսակովի պողոտայից և Կուրղինյան խաչմերուկից բոլոր հատվածները վերցրվել են հսկողության տակ»։
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում 16 մարդու կյանք խլած պայթյունից շաբաթներ անց միայն սկսվեցին կիսափլուզված շենքի ապամոնտաժման աշխատանքները։