Այսօր շատ հաճախ ենք խոսում բուլեմիայի ու անորեքսիայի մասին: Օրգանիզմի համար հավասարաչափ վտանգավոր են թե՛ սովը, թե՛ շատակերությունը: Պարզվում է՝ առողջ սննդով չափից ավել տարվելը նույնպես հիվանդություն է: Այն նույնիսկ անվանում ունի` նյարդային օրթորեսքսիա: Նյարդային օրթորեքսիան նույնպիսի հիվանդություն է ինչպիսին բուլեմիան ու անորեքսիան են: Այն արտահայտվում է ճիշտ սնվելու անհագ ցանկությամբ: