Ընդհանրապես, Փաշինյանի հայտարարություններին պետք է նայել միայն մի տեսանկյունից՝ իր ամբողջ խոսույթով նա փորձում է արժեզրկել մեր բոլոր արժեքները, կազմաքանդել մեր հանրային և պաշտպանական արժեհամակարգը և առհասարակ բոլոր համակարգերը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Փաշինյանի հերթական սադրանքը եկեղեցում, դրա հետևանքով՝ դպրոցահասակ տղաների հանդեպ ապօրինի հետապնդումը, Փաշինյանի անփառունակ քարոզարշավի ընթացքում ժողովրդի կողմից նրան արհամարհելու, մեղադրելու, նրանից դժգոհելու բազմակի դեպքերը, և այլն։
Այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիրը», եթե, իհարկե, այն կնքվի, պարտադիր պետք է վավերացվի, իսկ ՍԴ-ում յուրայինների նշանակմամբ՝ իշխանությունը կգնա նաև դրան։
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով թշնամի պետության ղեկավար Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապ ապահովել, ասաց, որ ՀՀ իշխանությունն այսօր էլ է պատրաստ այդ կապն ապահովել։