«ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող այսօրվա պանելային քննարկման ժամանակ, ՔԻՀԿ անդամ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Նարե Սիմոնյանն արձանագրեց, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից զրկելու ՀՀ իշխանությունների որոշումը հակասահմանադրական է, իսկ ՀՀ հարյուր-հազարավոր քաղաքացիների իրավունքների աննախադեպ խախտման մեղավորները պետք է պատասխան տան օրենքի առջև:
«Այստեղից է սկսվել 1988 թվականի շարժումը: Մայր բուհը տարիներ շարունակ պահել է իր դերը հասարակության կյանքում: Պատերազմից հետո էլ իր շուրջն է համախմբել ուսանողներին, նորից հուսադրել է Արցախ ունենալու գաղափարով: Այնպես որ՝ ԱրՊՀ-ի գոյությունը կարևոր է և՛ որպես Արցախի լինելիությունը խորհրդանշող պետական ինստիտուտ, և՛ որպես անգնահատելի խորհրդանիշ: Այն փակելն անթույլատրելի է»,- պնդեց Նարե Սիմոնյանը՝ այս համատեքստում պատահական չհամարելով փաստը, որ այս իշխանություններն ամեն կերպ մերժում են Արցախի պետական համալսարանի գոյության գաղափարը:
Այսօր Արցախից բռնի տեղահանված մի խումբ արցախահայեր բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, որպեսզի նա պատասխանի իրենց հուզող հարցերին։
Չորրորդ օրն է՝ Երևանում շարունակվում են բողոքի ու անհնազանդության ակցիաները, հանրահավաքները։ Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հերթական հանրահավաքի ժամանակ շուշեցի Նարե Սիմոնյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում խոսքը պետք է սկսել Արցախից, սակայն առավոտյան բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության ցուցաբերած վերաբերմունքն ակցիայի մասնակիցների նկատմամբ հանգիստ չի տալիս ոչ թե նրա համար, որ ոստիկանն իրեն ադրբեջանցի է անվանել և հարվածել, այլ, որ փորձում է պատկերացնել Արցախում մի մոր, որ 24 ժամ երեխայից լուր չունի և մտնում է համացանց ու տեսնում իր 18-ամյա երեխային։
«Ոչ թե աշխարհն է ստիպել Նիկոլ Փաշինյանին Արցախի հարցում իջեցնել նշաձողը, այլ դա հենց նրա նախաձեռնությունն է, և նա է ստիպում աշխարհին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ոչ ոք այնպիսի ինտենսիվությամբ չի աշխատում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ուղղությամբ, որքան Նիկոլ Փաշինյանը և իր թիմը»։
«Եթե հրաժարվենք Արցախի պայքարից՝ ավելի դժվար ժամանակներ են սկսվելու». շուշեցի