«Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, ցավոք, Արցախը դարձել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաշվեհարդարի առարկա, կողմերը փորձում են հարցը շահարկել հօգուտ իրենց: Հիմա Արևմուտքին հաջողվել է հարցն իր հարթակ տեղափոխել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը՝ ընդգծելով, որ Արցախի կարգավիճակի հարցում Արևմուտքի դիրքորոշման փոփոխությունը բխում է ՀՀ իշխանությունների դիրքորոշումից: