Իսկ Արցախի հայաթափման 2-րդ տարելիցի օրը ՀՀ ԱԱԾ տնօրենը մեկնել է Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»: Ի դեպ, երեկ ադրբեջանական տելեգրամյան օգտատերերն առաջարկում էին Անդրանիկ Սիմոնյանին տանել «ռազմավարի պուրակ»:
«Իրականությունը հետևյալն է՝ ցանկացած ուժային ճնշում Ադրբեջանի վրա, ավտոմատ կերպով բախվելու է Թուրքիայի շահերին, որը Շուշիի հռչակագրի շրջանակում ոչ միայն Ադրբեջանի դաշնակիցն է, այլ անվտանգության երաշխավորը: Այսինքն, կոնֆլիկտի սրման դեպքում դժվար թե Անկարան կողքից դիտողի դերում մնա: Բացի այս, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմավարական կարգավիճակը Եվրոպայի էներգետիկ քարտեզում, էսկալացիան կարող է ներքաշել ավելի լայն շրջանակ՝ ԱՄՆ-ից մինչև ՆԱՏՕ անդամ երկրներ, որոնք շահագրգիռ են Հարավային Կովկասում կայունության հաստատմամբ»:
2020 թվականի 44-օրյա պատերազմին Թուրքիայի ուղիղ ներգրավվածության մասին բազմիցս գրել ենք՝ նշելով, որ ոչ միայն թուրք գեներալները ղեկավարել են Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբը, այլև թուրք զինվորները կռվել են մարտի դաշտում: