«Իշխանություններին ձեռնտու չէ մեր տղաների վերադարձը, տղաները որ եկան՝ շատ խաղաքարտեր են բացվելու։ 44-օրյա պատերազմում այդքան տղաներն ո՞ւր են, չգիտեմ, գուցե մեր տղաներից կան, որ ռուսի մոտ են։ Մենք չգիտենք մեր տղաների վիճակը, ԱԱԾ-ն ու քննչականն էլ Բաքվից եկող գերիների բերանն այնպես են փակում, որ ոչ մեկը բան չի ասում, ում մոտենում ենք, ասում են՝ բան չգիտենք, մեր աչքերը փակ տարել, փակ բերել են։ Բոլորն էլ ամեն ինչ գիտեն, բայց որևէ բան չեն անում։ Արարատ Միրզոյանը կոնկրետ՝ անցել է ստվեր ու իշխանությունն է վայելում, Բայրամովի ձեռքն է սեղմում, այսքան ժամանակ ծնողներից մեկին ընդունե՞լ է»։