Նախագահի պաշտոնը ստանձնելիս՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հրապարակել և գաղտնազերծել ԱՄՆ հանգուցյալ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սպանության հետ կապված և տակավին գաղտնի պահվող փաստաթղթերը՝ Միացյալ Նահանգների 35-րդ նախագահի մահվանից ավելի քան 60 տարի անց։
Ամերիկացի ռազմական փորձագետները նշում են՝ իսրայելցի զինվորականներն ու հետախուզությունը, ոչ պակաս, քան Թուրքիան, նպաստեցին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կայծակնային ռազմական նվաճմանը:
Հարևան և բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և իրանցի մի քանի այլ գործիչների մահը նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով ցնցել է աշխարհն ու հատկապես մերձավորարևելյան ռեգիոնը։